Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընտրության մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ։ Ըստ այդմ՝ 23 համայնքում 73311 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 35532-ը կամ 44.36 տոկոսը:
Համայնքներում քվեարկության տվյալները ներկայացնում ենք ստորև․
Սիս համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 1149 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 677-ը կամ 58.92 տոկոսը:
Դիտակ համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 592 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 112–ը կամ 18.92 տոկոսը:
Դվին համայնում քվեարկելու իրավունք ունեցող 2417 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 1272-ը կամ 52.63 տոկոսը:
Ապագա համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 1495 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 921-ը կամ 61.61 տոկոսը:
Նորակերտ համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 2394 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 1113-ը կամ 33.38 տոկոսը։
Վարդանաշեն համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 817 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 531–ը կամ 64.99 տոկոսը:
Նոր Արթիկ համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 408 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 203-ը կամ 49.75 տոկոսը:
Սորիկ համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 91 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 18-ը կամ 19.78 տոկոսը:
Գեղհովիտ համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 4585 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 2361-ը կամ 51.49 տոկոսը:
Ծովասար համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 2039 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 797-ը կամ 39.09 տոկոսը:
Լեռնավան համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 1199 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 275-ը կամ 22.94 տոկոսը:
Խնկոյան համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 234 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 91-ը կամ 38.89 տոկոսը:
Ղուրսալ համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 384 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 194-ը կամ 50.52 տոկոսը:
Շենավեն համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 350 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 216-ը կամ 61.71 տոկոսը:
Քարաձոր համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 322 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 176-ը կամ 54.66 տոկոսը:
Աբովյան համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 44,519 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 18175-ը կամ 40.83 տոկոսը:
Գետարգել համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 658 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 394-ը կամ 59.88 տոկոսը:
Հայկավան համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 970 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 160-ը կամ 16.49 տոկոսը:
Անուշավան համայնում քվեարկելու իրավունք ունեցող 1550 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 911-ը կամ 58.77 տոկոսը:
Սպանդարյան համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 1159 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 628-ը կամ 54.18 տոկոսը:
Փանիկ համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 2261 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 1055-ը կամ 46.66 տոկոսը:
Գորայք համայնքոմ քվեարկելու իրավունք ունեցող 1408 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 1071-ը կամ 76.07 տոկոսը:
Ազատամուտ համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 2310 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 1172–ը կամ 50.74 տոկոսը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 9-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել հանրապետության 23 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական էին, իսկ 9-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում էին համայնքի ղեկավարի, 8 համայնքում` ավագանու անդամի, իսկ 3-ում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը