Աբովյանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը քվեարկեց թիվ 6 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում։
Անդրադառնալով նախօրեին Աբովյանում ՔՊ թեկնածուի շտաբի պետի հետ կապված միջադեպին,
Վահագն Գևորգյանը դատապարտեց Աբովյանում ՔՊ թեկնածուի շտաբի պետի ավտոմեքենայի և բնակարանի հրկիզումը։ «Դատապարտում եմ նման ստոր, զազրելի արարքը, գնահատականը կտան իրավապահները, կարծում եմ նորմալ, խոհեմ ցանկացած մարդ դատապարտում է նման արարքը»,-նշեց նա՝ ընդգծելով, որ իրենց ձեռնտու չէր ընտրություններից մեկ օր առաջ նման միջադեպը։
Քաղաքապետը, արձագանքելով այն դիտարկմանը, որ ըստ եղած տեսակետներից մեկի՝ հեղափոխությունը Աբովյան չի հասել, ասաց․ «Հարգում եմ հեղափոխության արժեքները, բայց կան մարդիկ, որոնք ամենևին կապ չունեն հեղափոխության հետ։ Հեղափոխություն Աբովյանում եղել է 4 տարի առաջ, որովհետև 4 տարի մեր համայնքի բյուջեն ոչ մի տողով չի խաթարվել, ունենք 100-ից ավել կատարողական։ Վերջում էլ լայնածավալ ստուգումներ եղան և 6 մլրդ շրջանառությունից 1 լումա չարաշահում չի հայտնաբերվել»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը