Կարեն Բեքարյանը գրում է․
«Վարչապետը հետևողականորեն խորացնում է Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև անջրպետը՝ իրավիճակը մոտեցնելով ճգնաժամի:
Ո՞րն է նպատակը: Ցանկացած, այդ թվում շատ ծանր զարգացումների պարագայում՝ պատասխանատվությունը սեփական անձից հեռացնե՞լը: Արցախում քաոս ստեղծե՞լը - ինչ-ինչ առավել հեռուն գնացող նպատակներ սպասարկելու համար: Թե՞ իրական աշխատանքի և արդյունքների բացակայության պարագայում- էժանագին և առավել քան վտանգավոր եղանակներով սեփական ժողովրդի ուշադրության շեղումը՝ սրբություն չունեցող սերիալի նոր սերիայով… Կամ բոլորը միասի՞ն…Դժվար է ասել…
Հընթացս պարզվեց.
- վարչապետն ունի Ղարաբաղի հարցի լուծման տեսլական,
- վարչապետը փաստորեն բանակցում է,
- վարչապետն ավելի հարգալից է արտահայտվում Ալիևի հասցեին, քան Արցախի նախագահի,
- Ալիևը չի հասցրել բացատրել վարչապետին, որ Արցախի իշխանությունները ոչ լիարժեք, բայց մաս են բանակցությունների, այդ թվում՝ բացի Հայաստանից, ստացող տեղեկատվություն նաև համանախագահներից:
Եվ հետո… մինչև ու՞ր… Սարսռում ես, տեսնելով կամ պատկերացնելով այս ամենով զվարճացողներին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը