05 06 2019

Խստորեն դատապարտում եմ բռնությունը և՛ համակիրների, և՛ ընդդիմադիրների կողմից. Վարչապետ



«Մեզ համար մեծագույն խնդիրներից մեկը եղել և շարունակում է մնալ բռնությունից զերծ հանրության ձևավորումը: Ես կարծում եմ, որ ՀՀ-ում հենց այդպիսի միջավայր է ձևավորված: ՀՀ-ն բռնությունից զերծ երկիր է, մենք պետք է ինստիտուցիոնալ առումով ձևավորենք բռնությունից զերծ հանրության տեսլականը և բռնության այն քարոզը, որ տեղ ունի ՀՀ-ում, դա իմ գնահատմամբ, լուսանցքային երևույթներ են, հետցնցումային երևույթներ են և որևէ կասկած չկա, որ բռնություն քարոզող և բռնությամբ գործող ուժերը և անձինք, անկախ նրանից՝ իշխանության համակիրներն են, թե ընդդիմության, նրանք դուրս են մղվելու ՀՀ հանրային և քաղաքական կյանքից»,- ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ խստորեն դատապարտում է բռնության որևէ դրսևորում. «Բռնության որևէ դեպք, որևէ դրսևորում, որևէ քարոզ, ատելության որևէ դրսևորում ՀՀ-ում տեղ չունի և չպետք է ունենա: Կարծում եմ՝ այս առումով ՀՀ-ում կա հանրային կոնսենսուս և դա պետք է արտահայտվի պետական ինստիտուտների գործունեության մեջ»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ