«Ըստ Սահմանադրության, ՀՀ նախագահը պետք է ներկայացնի ՍԴ դատավորի թեկնածու։ Ընդ որում, եթե ներկայացված թեկնածուն 3/5-ի հավանությանը չի արժանանում, պետք է ներկայացնի նոր թեկնածու: Նոր թեկնածուի առումով սա օրենքի խախտում է, քանի որ նոր թեկնածու պետք է լինի»,- մամուլի ասուլիսում անդրադառնալով ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությանը, ասաց սահմանադրական իրավունքի մասնագետՎարդան Այվազյանը: Նրա խոսքով, խնդիրն իրավական հարթությունից տեղափոխվել է քաղաքական հարթություն: «Սահմանադրական դատարանը քաղաքականացնելն իրական սպառնալիք է մեր երկրի իրավական անվտանգությանը»,- ասաց սահմանադրագետը:
«Եթե օրենքն ասում է, որ պետք է ներկայացնի նոր թեկնածու, դրա տակ հասկանում ենք միանշանակ նոր թեկնածու»,- հավելեց նա։
Ըստ սահմանադրագետի, երկրում իրավիճակն այնպիսին է, որ գործում է «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» սկզբունքը:
Մասնագիտական գնահատմամբ, ճիշտ կլիներ, որ նախագահի առաջադրած թեկնածուներին հենց նախագահն էլ նշանակեր, որպեսզի ՍԴ դատավորի պաշտոնի քաղաքական բաղադրիչը բացառվեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը