Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կարճ պատասխանեմ Սորոսի գրասենյակին մինչև ՎԵՏՕ-ի պաշտոնական հայտարարությունը կլինի:
Ես՝ Նարեկ Մալյանս պահանջում եմ Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով հանդիպում Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հետ, որտեղ պատրաստվում եմ հրապարակային պատռել Սորոսի գրասենյակի կեղծ բարեպաշտի, ժողովրդավարության ջատագովի դիմակը: Խոստանում եմ Ուղիղ եթերում հրապարակել այնպիսի ծանրակշիռ փաստեր Սորոսի գրասենյակի ստի, կեղծիքի քարոզի, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի պատվերի, պետականաքանդ գործունեության և Լարիսա Մինասյանի մասին, որից հետո տիկին Լարիսան ուղղակի կխայտառակվի:
Լրագրող ընկերներիս խնդրում եմ պահանջս հասցնել Լարիսա Մինասյանին:
Շնորհակալություն, սպասենք Սորոսի գրասենյակի արձագանքին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը