Մայիսի 31-ին Ազգային Ժողովում շարունակվում է հերթական քառօրյան, որի ընթացքում խորհրդարանականները քվեարկության դրեցին Կառավարության կողմից ներկայացված «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման» մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, «Ավտոմոբիլային ճանապարհների» մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, «Փաստաբանության» մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ներկայացված բոլոր օրենքների նախագծերն ընդունվեցին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը