29 05 2019

ԱԺ նախագահը երբեմնի ընդդիմադիր Փաշինյանի հայտարարությունն աբսուրդ է համարում

ԱԺ նախագահը երբեմնի ընդդիմադիր Փաշինյանի հայտարարությունն աբսուրդ է համարում

Երբ լրագրողներն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հարցրին՝ վարչապետը մասնակցելո՞ւ է Կառավարության հետ հարցուպատասխանին, նա զարմացավ՝ նշելով՝ վարչապետը Հայաստանում չէ, ինչպե՞ս մասնակցի։

Սակայն լրագրողները հիշեցրեցին՝ ժամանակին, երբ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը երկրում չէր և մասնակցում էր ԵԱՏՄ խորհրդի նիստին, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր. «Եթե որևէ մեկը վարչապետ է, ապա այդ օրն ու այդ ժամին երկրագնդի վրա որևէ այլ կետում գտնվել չի կարող»:

«Օրենքի աբսուրդ մեկնաբանություն է, ժողովուրդ ջան, եթե կառավարության որևէ անդամ, այդ թվում` նաև վարչապետը, երկրում չէ, ապա նա, իհարկե, չի կարող գալ այստեղ: Ես Փաշինյանի այդ հայտարարության կոնկրետ դրվագն ու կոնտեքստը չեմ հիշում: Եթե մարդը երկրում չէ, գործուղման մեջ է, ո՞նց կարող է գալ»,- նշեց Արարատ Միրզոյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ