Factor.am-ը գրում է. ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով։ Այս մասին Հակոբյանն ասել է Factor.am–ի հետ զրույցում։
«Մարտի 1-ի գործով, այո, ես հարցաքննվել եմ։ Ինչ վերաբերում է զորքերի` գործողություններին մասնակցելուն, ապա պաշտպանության բանակի զինծառայողները մասնակցել են, իսկ Արցախի ԶՈՒ-ից որևէ մեկը չի մասնակցել դրանց»,- ասել է նա։
Մովսես Հակոբյանը նաև նշել է, որ 2008-ի մարտի 1-ի գործողություններին պաշտպանության բանակի զինծառայողները մասնակցել են, իսկ Արցախի ԶՈՒ-ից որևէ մեկը չի մասնակցել դրանց։
Լրագրողը հետաքրքրվել է, թե հնարավո՞ր է, որ հանձնաժողովը բացահայտի` պայմանավորվածության արդյունքում է ապրիլյան քառօրյան տեղի ունեցել, քանի որ նման հայտարարություն հաճախ են ապրիլյան զոհերի ծնողներն անում։ Ի պատասխան Հակոբյանը նշել է, որ բացառվում է նման բան։ «Հարգելով զոհվածների հարազատներին` պետք է ասեմ, որ նրանք չպետք է որոշեն` ինչ է եղել»,-ասաց Հակոբյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը