Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սկսում եմ քաղաքական ուժերի հետ իմ հանդիպումները հետևյալ օրակարգով`
1. Սորոսի ֆոնդի արգելափակում ՀՀ տարածքում,
2. Սորոսից երբևէ վարձատրված անձանց լյուստրացիա և պետական պաշտոն զբաղեցնելու արգելանք,
3. Սորոսից երբևէ վարձատրված անձանց լյուստրացիա և «օտարերկրյա ազդեցության գործակալներ»-ի դասակարգում:
Այս 3 կետերից որևէ մեկը չընդունող քաղաքական ուժը կիսելու է մեր պետության քանդման պատասխանատվությունը Սորոսի վաստակների հետ հավասարապես:
Արդյունքների մասին կուսակցություն առ կուսակցություն կտեղեկացնեմ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը