25 05 2019

Ռոբերտ Քոչարյանն ընդամենը հերթական բուժզննումն է անցել հիվանդանոցում. Վիկտոր Սողոմոնյան

Ռոբերտ Քոչարյանն ընդամենը հերթական բուժզննումն է անցել հիվանդանոցում. Վիկտոր Սողոմոնյան

Մայիսի 25-ին մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այլ անձանց ուղեկցությամբ գտնվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Մի քանի լրատվամիջոց էլ դավադիր վարկածներ էին առաջ քաշում, մասնավորապես, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է ստանալ համապատասխան բժշկական փաստաթղթեր Հայաստանը լքելու համար:

Այս մասին մեկնաբանություն խնդրեցինք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից: Նա, մասնավորապես, ասաց.

«Քանի որ նախագահը շուրջ վեց ամիս գտնվում էր ապօրինի կալանքի տակ և հնարավորություն չուներ բուժզննում անցնելու հիմա այդ բացը լրացրել է և ընդամենը հերթական բուժզննում է անցել: Իհարկե ֆեյքնյուզն արդեն հասցրել է համացանցում տարածել, թե ինչ-որ բժշկակական թղթեր է ստանում Հայաստանից բացակայելու համար, ինչը անհեթեթություն է, որևէ նման նպատակ այս այցելությունը չի հետապնդում, ընթացիկ բուժզննում է ընդամենը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ