24 05 2019

Հարցվածների կեսից ավելին վատ է գնահատում վարչապետի աշխատանքը․ Politik.am

Հարցվածների կեսից ավելին վատ է գնահատում վարչապետի աշխատանքը․ Politik.am

Politik.am-ը գրում է․ 2019թ.-ի մայիսի 8-ին լրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման մեկ տարին: Վարչապետը հանդես եկավ այդ ժամանակահատվածը ամփոփող մամուլի ասուլիսով՝ ներկայացնելով 100 փաստ, թե մեկ տարվա ընթացքում ինչ քայլեր է կատարել՝ կառավարության հետ մեկտեղ: Նշված 100 փաստերը բազմակողմանիորեն քննարկվեցին հասարակության կողմից: Դրանցից որոշները որակվեցին իրապես ձեռքբերումներ, որոշները, ընդհակառակը, ձախողումներ: Շատերն էլ համարվեցին ոչ Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության կատարած աշխատանքի արդյունք:

Ինչևէ, սրա մասին չէ, որ ցանկանանում ենք խոսել: Politik.am-ը ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում հարցում է իրականացրել՝ պարզելու, թե հենց հասարակությունը, ի վերջո, ինչպես է գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության 1 տարվա աշխատանքը: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ միայն սոցցանցային հարցումը չի կարող տալ ամբողջական և հստակ պատկեր, բայց այն, որ հարցման արդյունքները կարող են որոշակիորեն ներկայացնել հասարակության տրամադրությունները, անժխտելի է: 

Եվ այսպես՝ հարցին, թե ինչպե՞ս են գնահատում վարչապետի 1 տարվա աշխատանքը՝ լա՞վ, թե՞ վատ, հարցմանը մասնակցած շուրջ 1800 օգտատերերի 45%-ը ընտրել է «լավ» պատասխանը, 55%-ը՝ «վատ»: Թվային պատկերով՝ 829 «լավ», 1000՝ «վատ» գնահատական:

Անդրադառնալով 2018թ.-ի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններին, երբ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը հավաքեց ձայների ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 70%, ապա կարող ենք հիմնավոր ենթադրություն անել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ 1 տարվա ավարտին տեղի ունենալու դեպքում պատկերն այլ կլիներ:

Ստորև՝ հարցումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ