23 05 2019

«Վեթինգի» պետք է ենթարկել ամբողջ կառավարությանը, «Իմ քայլի» պատգամավորներին. Ղազինյան

«Վեթինգի» պետք է ենթարկել ամբողջ կառավարությանը, «Իմ քայլի» պատգամավորներին. Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

««Վեթթինգը» կարծես թե դառնում է խիստ արդիական։

Չնայած այն հանգամանքին, որ ներկա իշխանությունների կողմից այն դիտարկվում է որպես անցանկալի դատավորներից ազատվելու միջոց և գործիք, կարծում եմ որ «Վեթթինգի» պետք է ենթարկվեն ոչ միայն դատավորները։

«Օտար ուժերին ծառայողների» մասին Փաշինյանի արած հայտնի հայտարարությունը մնաց անհետևանք, ինչը, պետք է խոստովանեմ, սխալ է։

Ուստի առաջարկում եմ, որ ԱԱԾ-ը «վեթթինգի» ենթարկի նաև ամբողջ կառավարությանը, փոխնախարարներին, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ նրանց օտար ուժերի և հատուկ ծառայությունների հետ նախկինում և ներկայում ունեցած կասկածելի կապերի, ՀՀ նախկին իշխանությունների հետ ունեցած ստվերային գործարքների, այդ ուժերի և ծառայությունների կողմից ուղղորդված լինելու և նրանց պահանջով գործելու մասով։

Եթե որոշել եք իսկապես մաքրել համակարգը, ապա արեք դա ամբողջ ծավալով և սկսեք առաջինը ձեզանից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ