23 05 2019

Հայաստանն ու Չինաստանը վերացնում են վիզային ռեժիմը



Կառավարության մայիսի 23-ի նիստում գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Նախագծով առաջարկվում է մինչև 90 օր քաղաքացիները կկարողանան ազատ այցելություններ իրականացնել, իսկ միգրացիոն ծառայությունները կհամագործակցեն առանց վիզայի ռեժիմը չարաշահող քաղաքացիներին իրենց երկիր վերադարձնելու համար:

Մանրամասն՝ տեսանյութում 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ