«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Երեկ Նիկոլ Փաշինյանին առաջարկել եմ հրաժարվել արտասահմանից մեզ պարտադրված օտար օրակարգից՝ այսպես կոչված «վեթթինգից», անցումային արդարադատությունից, դատավորների ինքնասիրությունն ու արժանապատվությունը ստորացնող գործողություններից։ Փոխարենն առաջարկել եմ իմ և իմ գործընկեր պրոֆեսիոնալ իրավաբանների աջակցությունը՝ հայկական պետական շահին համապատասխանող «Դատաիրավական համակարգի բարեփոխումների հայեցակարգի» մշակման գործում։
Մեզ պետք չեն մեր պետությունն ու պետականությունը թուլացնող և քանդող օտար պատվերները՝ որքան էլ որ այդ պատվերը կատարելու համար կխոստանան գրանտային ապահովում։
Սպասում եմ Փաշինյանի պատասխանին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը