ԱԺ նախկին պատգամավոր, «Քառյակ Մեդիա Գրուպ» համահիմնադիր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ հիմնադիր Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Վարչապետի ելույթը կարելի է անվանել պատմական: Պատերազմ հայտարարելով դատական համակարգին` վարչապետը երկիրը տանում է տոտալ բռնապետության: Բոլոր գեղեցիկ, վերացական ու առաջին հայացքից ականջ շոյող ձևակերպումներն ընդամենը շիրմա են, փաթեթավորման գործիք...
Թվում է սրանից վատ էլ ի՞նչ կարող է լինել: Բայց փաստորեն կա, և վարչապետի նույն ելույթում: Գիտակցաբար թե ոչ, վարչապետն այսօր նշանակեց հնարավոր պատերազմի դեպքում մեղավորներին, ու նշանակեց` ներսից: Գիտակցե՞ց արդյոք - ի՞նչ կարգի մարտահրավեր ստեղծեց Հայաստանի ու Արցախի անվտանգությանը - շրջանառելով «դավադիր պատերազմի հրահրման» վերաբերյալ իր երևակայության ծնունդ - եզրույթը:
Հ.Գ. Կարծում եմ այս ելույթի ու կապիտալի արտահոսքի՝ ուղղակի ու անուղղակի կապերի մասին կարտահայտվեն տնտեսագետները...»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը