Ռեֆորմիստների կուսակցությունը երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ հայտարարություն է տարածել
«Հասարակությանը պառակտելու հետևանքները զգալու ենք բոլորս: Հայաստանը ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր տարիներով հետ գնաց: Ռեֆորմիստների կուսակցությունը դատապարտում է փողոցով հարցեր լուծելու նման փորձերը և անընդունելի է համարում դեպի ավտորիտարիզմ տանող քայլերը:
Դատական համակարգի դեմ մղվող այս բացահայտ ագրեսիան,որը կազմակերպել է Նիկոլ Փաշինյանը չի կարող ունենալ որևէ խելամիտ և արդար լուծում: Վտանգված է մեր երկրի ներքին կայունությունը կաթվածահար անելով դատական իշխանությանը, որպես սահմանադրական իշխանության թևերից մեկը:
Ռեֆորմիստների կուսակցությունը կոչ է անում մեր երկրի քաղաքացիներին չմասնակցել այս անօրինական քայլին և հիշել ,որ դատարանների գործունեությանը խոչընդոտելը պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքով:
Պահանջում ենք հետագա ծանր հետևանքներից խուսափելու համար դադարեցնել դատարանները պաշարելու ակցիան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը