18 05 2019

Սանձիր քո իսկ ցանած քամին, քանի փոթորիկ չի սկսվել․ Աշոտյանը՝ Փաշինյանին

Սանձիր քո իսկ ցանած քամին, քանի փոթորիկ չի սկսվել․ Աշոտյանը՝ Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա հարձակումը, քաշքշոցներն ու վիրավորանքները ամբարոյականություն են եւ ուղղակի Նիկոլ Փաշինյանի մեղքով են։

Ոչ մեկի վրա մեղքը թող չգցի։ Նա է շարունակաբար պառակտում ու բզկտում մեր ժողովրդին, բաժանարար պատեր կառուցում, ատելություն ու անհանդուրժողականությիւն սերմանում։

Հիշեցնեմ, որ նա է, որպես երկրի վարչապետ, յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության երաշխավորը։

Սանձիր քո իսկ ցանած քամին, քանի փոթորիկ չի սկսվել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ