Top-news.am-ը գրում է․ «Խորհրդանշական է, որ դատարանը ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանքը վերացրեց Լաչինի ազատագրման օրը՝ Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահկյանի եւ Արկադի Ղուկասյանի միջնորդությամբ:
Դատավորը կարեւոր, եւ իհարկե, իրավունքից բխող որոշում կայացրեց, որը կնպաստի վերջին օրերին արհեստականորեն ոմանց կողմից լարվող իրավիճակը հանդարտացնելու համար:
Սա փոփոխությունների առաջին ալիքն էր: Ընդամենը առաջին քայլը դեպի արդար հասարակարգ տանող ճանապարհի: Մենք պետք է արժանապատիվ երկիր ունենանք, որտեղ հեռուստաընկերության սեփականատերը («5-րդ ալիք») քրեական հետապնդման չի ենթարկվի, մեղմ ասած, անհեթեթ մեղադրանքով, որտեղ գլխավոր դատախազությունը չի սպառնալու «անհրաժեշտության դեպքում» որոշ գործղություններ ձեռնարկել «առանձին լրատվամիջոցների» դեմ, իբր մանիպուլյացսոցիաներ թույլ չտալու համար, որտեղ ԱԺ կառավարող խմբակցության անդամը կոչ չի անի ճնշում գործադրել դատարանի դեմ, ժողովրդի կոչ անելով շարժվել դեպի դատարան, որտեղ...
Մեր երկրի եւ ժողովրդի առաջ ծառացած խնդիրները շատ են, չափից դուրս շատ Արցախի խնդիր, ամեն օր զինվող եւ մեր դեմ թշնամաբար տրամադրված հարեւան ունեցող երկրի համար:
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունն առաջին քայլերից էր առկա խնդիրների լուծման ճանապարհին, առաջին քայլն էր երկրում թեւածող այս անհասկանալի եւ որեւէ կողմին ոչինչ չտվող մթնոլորտի վերացման համար: Իսկ դատավորությունը դեռ շարունակվում է եւ մինչեւ այս գործի վերացումն ամեն ինչ պետք է արվի արհեստական լարվածությունից եւ տարբեր հայացքներ ունեցող մարդկանց միջեւ ատելություն չբորբոքելու համար:
Եւ ամենակարեւորը՝ հիմա ամեն ինչ պետք է արվի արցախցիների, Արցախի եւ Հայաստանի մյուս հատվածների եւ ժողովրդի միջեւ արհեստական բաժանում մտցնելու փորձերին վերջ տալու համար: Բոլոր փորձերը երեւանցիներին, տավուշցիներին կամ լոռեցիներին տրամադրել արցախցիների դեմ եւ հակառակը, պետք է լռեցվի հենց բնում, իսկ հրահրիչներն էլ պետք է արժանանան համարժեք պատասխանի: Սա Հայաստանի հետագա զարգացման համար կարեւոր նախապայման է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը