18 05 2019

Օրակարգի բացակայությունը ծածկում են անցյալի հետ ավանդական դարձած պայքարով. Ղազինյան



«Մենք կլինենք կառուցողական ընդդիմություն և կառաջնորդվենք ՀՀ ապագայի քաղաքականությունը մշակելու և ձևավորելու ուղղությամբ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, քաղաքագետ Արթուր Ղազինյանը:

Հարցին՝ ինչո՞վ է նա դեմ ներկա իշխանությունների քաղաքականությանը՝ Ղազինյանն ասաց. «Որպեսզի մենք հասկանանք, թե ինչու ենք դեմ այսօրվա քաղաքականությանը, նախ պետք է հասկանանք, թե ինչ քաղաքականություն է վարում ներկա իշխանությունը: Ես նկատում եմ մեկ քաղաքականություն՝ դա ներկայի և անցյալի միջև շարունակական և ավանդական դարձած պայքարն է: Դրանով փորձ է արվում ծածկել օրակարգի բացակայությունը՝ և՛ ներկա, և՛ ապագա օրակարգի բացակայությունը և դրա ձևավորման հնարավորությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ