«Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ մարդու իրավունքները այն աստիճանի են նսեմացված, որ մարդն իր կարծիքն ասելուց հետո տեսնում է ֆեյքային հայհոյանքների տարափ: Ռեժիմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չնայած որ հռչակել է սիրո և հանդուրժողականության հեղափոխություն, անում է հակառակը՝ խորացնելով իրենց կարծիքները չկիսողների դեմ ատելության արշավը»,- այս մասին Ռեֆորմիստների կուսակցության համակիրների համաժողովում ասաց կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:
Նա իր ելույթում ներկայացրեց Հայաստանի վերջին մեկ տարվա «ձեռքբերումները» և հայտարարեց նոր ընդդիմության ստեղծման մասին. «Անկախ կուսակցական պատկանելությունից միավորվել ենք և ասում ենք՝ հերիք է, այլևս չենք հանդուրժելու բաժանումները: Բանը հասել է նրան, որ որոշ մարդիկ արդեն իրենց իրավունք են վերապահում ժողովրդի անունից հաթաթաներ տալ քաղաքական գործիչներին, Արցախի ներկա և նախկին նախագահներին, ակտիվ քաղաքացիներին»,- ասաց Բաբայանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը