Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Անկախ այն հանգամանքից, թե ինչ որոշում կկայացնի դատարանը Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորության վերաբերյալ,այս քայլը ոչ միայն նախադեպային է,այլ նաև մեծ թվով կարծրատիպեր կոտրեց:
Հաշվի առնելով նաև Արցախի նախագահների ներկայությունը դատարանում, սա առաջին հերթին նախկին նախագահների, մարտական ընկերների, պայքարի և հաղթանակի ճանապարհ անցած մարդկանց համերաշխության դրսևորում է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը