10 05 2019

Մանդատ պահելու խնդիր չկա․ Գագիկ Ծառուկյան

Մանդատ պահելու խնդիր չկա․ Գագիկ Ծառուկյան

Մայիսի 10-ին՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ իրեն մանդատից զրկելու հարցով «Քաղաքացի որոշում» կուսակցության նախաձեռնությանը։ Գլխավոր դատախազին ուղղված փաստաթղթերը փոխանցվել են Հատուկ քննչական ծառայություն։

ԲՀԿ առաջնորդն ասաց՝ սպասում են իրավապահների կողմից օրենքից բխող պատասխանին։

«Օրենքի առաջ բոլորը հավասար են։ Ոչ թե ցանկացած քնից արթնացող անհիմն հայտարարություններ պետք է անի, այլ ըստ օրենքի կասեն, սպասում ենք»,-նշեց Ծառուկյանը։

ԲՀԿ առաջնորդը հավելեց՝ մանդատ պահելու խնդիր չունի, և կանեն ըստ օրենքի, Սահմանադրության։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ