10 05 2019

Շոուներ, պոպուլիզմ, դեմագոգիա, նրա համար, որ վարչապետը վերականգնի իր վարկանիշը․ բանավեճ



«Նիկոլ Փաշինյանի ամբողջ ասուլիսի նպատակը ապացուցելն էր, որ նա ստախոս չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանը:

Նրա ասաց, թե Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ իր վարկանիշը շատ արագ իջնում է. «Ինքը նորից սկսելու է շոուներ արել, ինչպես այսօր հեծանիվ էր վարում: Մյուս կողմից այդ շոուներով փորձում է վերականգնել իր վարկանիշը: Շոուներ, պոպուլիզմ, դեմագոգիա, նրա համար, որ վերականգնի իր վարկանիշը»:

Ըստ քաղաքական վերլուծաբանի՝ Նիկոլ Փաշինյանը եթե ունենար հանրային այն վստահությունը, ինչն ուներ մեկ տարի առաջ, ոչ թե ասուլիսով կամփոփեր իր պաշտոնավարման մեկ տարին, այլ հրապարակում հանրահավաք կաներ՝ ցույց տալու համար, որ ժողովուրդն իր հետ է:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ