ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանը հարզազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը, որում անդրադարձել է Շուշիի ազատագրման օպերացիային՝ նշելով, որ այն վճռորոշ էր հետագա բոլոր գործընթացների համար։
«Ամեն անգամ, երբ խոսքը գնում է Շուշիի մասին, իմ ականջներում զրնգում է Վալերի Չիչյանի խոսքերը` «պրատիվնիկա նի վիժու»: Դա մայիսի իննի առավոտյան էր 5:00-5:15 հատվածում: Շատ բան է ասվել Շուշիի մասին, հատկապես ուզում եմ ընդգծել Շուշիի օպերացիայի վճռորոշ լինելը հետագա բոլոր գործընթացներում»,-նշել է նա:
ՀՀ 3-րդ նախագահն ասել է, որ բոլորին էլ պարզ էր, որ Շուշիում հաջողության հասնելու պարագայում հաղթանակը գրեթե ապահովված էր, իսկ մյուս կողմից՝ ձախողման պարագայում կանգնելու էինք ամբողջությամբ պարտության եզրին: Եվ հենց այդ պատճառով է, ըստ նրա, որ տևական քննարկումներ են ունեցել Շուշիի օպերացիայի մշակման ընթացքում և մինչ այդ երկու անգամ հետաձգել էին օպերացիան:
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը