09 05 2019

Ադրբեջանում քննարկել են Արցախի հարցը

Ադրբեջանում քննարկել են Արցախի հարցը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։ Այս մասին հաղորդում է Minval.az-ը՝ հղում տալով պաշտպանական գերատեսչության հաղորդագրությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել շփման գծում իրավիճակի, անցկացված մշտադիտարկումների արդյունքների ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ