09 05 2019

Արցախի միջազգային ճանաչման համար այս իշխանությունները մատը մատին չեն խփել․ Դավիթ Շահնազարյան



«Կա շատ լուրջ մտահոգություն մեզ մոտ, հասարակության մոտ, քաղաքագիտական շրջանակներում, որ գործող իշխանությունները մի քանի հարցերում էապես շեղվել են այն հիմնական առանցքից, որը, չնայած տարաձայնություններին, մոտ 30 տարի կա և առաջ է տարվել Հայաստանի բոլոր իշխանությունների կողմից: Նոր և անհասկանալի արժեքային համակարգ է փորձ արվում մեր հասարակությանը պարտադրել»,- Արցախում կազմակերպված «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի շրջանակներում Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։

Նրա խոսքով, որքան Հայաստանի Հանրապետությունն է պետք Արցախի անվտանգության համար, նույնքան էլ Արցախն է պետք Հայաստանի անվտանգության համար։

Ինչ վերաբերում է Հայաստանի գործող իշխանություններին, ապա նրանք, ըստ Շահնազարյանի, Արցախի միջազգային ճանաչման համար «մատը մատին չեն խփել»։ «Իշխանությունները լրջագույն բացթողումներ ունեն բանակցային գործընթացում, կոչ կանեի ավելի զգույշ լինել»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ