08 05 2019

ՌԴ-ն ԵԱՀԿ-ին տեղեկացրել է Արցախի բնակիչների խնդիրները լուծելու քայլերի մասին

ՌԴ-ն ԵԱՀԿ-ին տեղեկացրել է Արցախի բնակիչների խնդիրները լուծելու քայլերի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ  ռուսական կողմը, հաշվի առնելով ՌԴ համանախագահությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին ամբողջովին տեղեկացրել է ապրիլին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքների և համատեղ հայտարարության մասին, նշում է ТАСС-ը։

«Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի մոտ հետաքրքրվածություն է արձանագրվել հումանիտար ոլորտում համագործակցության հաստատման ուղղությամբ: Խոսքը վերաբերում է կոնֆլիկտի գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված քայլերին, մասնավորապես՝ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, կողմերում ազատազրկված անձանց հարազատների այցելության և մարդկանց կապերի հաստատմանն ուղղված գործնական աշխատանքին, այդ թվում՝ լրատվամիջոցների փոխադարձ ուղևորությունները», - ասել է Զախարովան՝ հավելելով, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հաստատել է կառույցի մտադրությունը՝ ԼՂ կոնֆլիկտի կարգավորմանն ուղղված աջակցությունը շարունակելու վերաբերյալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ