Ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանին հետևյալ հարցն ուղղեց․ «Նախկին իշխանությունները դրա հետ դեռ չեն համակերպվում և վերջին շրջանում հակաքարոզչություն են անում, որի համար վստահ ենք, մեծ ֆինանսական հոսք կա։ Որևէ կերպ չե՞ս պատրաստվում այդ ֆինանսական հոսքի դեմն առնել և հակաքարոզչության դեմը նույնպես առնել»։ Փաշինյանը պատասխանեց, որ ոչ․ «Ժողովրդավարության ամենակարևոր կոմպոնենտը դա է, որ ՀՀ քաղաքացիները կարող են արտահայտել իրենց կարծիքը։ Ես չեմ պատրաստվում պաշտպանվել այդ քննադատություններից դրանք թող լսի և դատի ՀՀ քաղաքացին։ Եթե ՀՀ քաղաքացին այդ քննադատություններից իր դիրքորոշմամբ ինձ չի պաշտպանելու, ես ինչի՞ պետք է պաշտպանվեմ, որ վարչապետի պաշտոնը պահե՞մ, ինձ պետք չի վարչապետի պաշտոնը պահել։ Ես այստեղ որպես քաղաքացու ներկայացուցիչ եմ, քաղաքացին թող դատի»։ Վարչապետը հավելեց, թե խոսքի, մամուլի ազատության առումով պետք է լինենք աշխարհում լավագույն երկիրը։
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ երբեք թույլ չի տա՝ իր հետ, իր ընտանիքի հետ սուտ լուրեր կապեն։ «Ես արձագանքում եմ հաճախ այդ լուրերին, որովհետև ինձ համար կարևոր է ճշմարտությունը։ Ոչ մի լուր, բամբասանք անարձագանք չի մնալու, գուցե թողնենք կուտակվի, բայց իքս պահի արձագանքելու ենք։ Ես դրա դեմ չեմ պատրաստվում պայքարել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը