08 05 2019

100 բան, որ արել է Նիկոլ Փաշինյանը․ ցանկ



Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում ներկայացնում է պաշտոնավարումից ի վեր կատարած աշխատանքները։ Վարչապետը նշում է 100 բան, որ կատարել են։ Ասաց, որ ավելի շատ բաներ են արել, կարող է 200 փաստ նշել կամ ավելի շատ, ուղղակի կչարաշահի մարդկանց համբերությունը։

Ներկայացնում ենք կատարած աշխատանքները՝ ըստ վարչապետի։

  1. Ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով, այլ 62 մլրդ դրամով, այսինքն՝ 129 մլն դոլարով ավելի։ 2019-ի առաջին եռամսյակում բյուջեի եկամուտներն ավելացել են 29 տոկոսով, ինչը պայմանավորվել է ստվերի կրճատմամբ։
  2. Կառավարության՝ հարկ վճարողներին ունեցած 120 մլրդ դրամ անցումային գերավճարի պարտք է մարվել, որը կազմել է գերավճարի ընդհանուր պարտքի 90 տոկոսը։
  3. Հեղափոխությունից հետո ավելացված արժեքի հարկի գծով շուրջ 19 մլրդ դրամ ավել գումար է վերադարձվել տնտեսվարողներին՝ նախորդ նույն ժամանակաշրջանի համեմատ։
  4. Հեղափոխությունից հետո տպագրվել է 82 միլիոն հատ ՀԴՄ կտրոն ավելի, որը 35-40 տոկոս աճ է նախորդ ժամանակաշրջանի համեմատ։
  5. Նոր սերնդի ՀԴՄ-ները 150 հազար դրամի փոխարեն ՓՄՁ-ներին տրվում է 60 հազար դրամով՝ հնարավորություն տալով տարաժամկետ մարել։ Այս շուկայում բացվել է 2 նոր ընկերություն։
  6. 51 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից, որոշ մասը, ենթադրաբար, նոր ստեղծված աշխատատեղերն են։
  7. Հաշվի առնելով մեքենաների ներմուծման աճի տեմպերը, այսուհետ հնարավոր է մեքենաները մաքսազերծել հանրապետության բոլոր մաքսատներում, որոնք աշխատում են այլևս առանց ընդմիջումների։
  8. Այս տարի հուլիսի 1-ից կբարձրանան զինվորականների աշխատավարձերը, սեպտեմբերի 1-ից կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը։
  9.  Պահուստային ֆոնդից 5․7 մլրդ դրամ է հատկացվել զինվորական կենսաթոշակառուների բնակարանային կարիքները բավարարելու համար։ Ընդ որում, մարզերում բնակվողների համար պետությունը պարտավորություններն ամբողջությամբ կկատարի, Երևանում՝ մասնակիորեն։
  10.  Շուրջ 700-ով պակասել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների թիվը, նրանք փոխարինվել են պայմանագրայիններով։ Ոստիկանության զորքերը մասնակցում են պետական սահմանի պահպանությանը։
  11.  Սահմանապահ 47 մարտական դիրքերն ապահովվել են արդյունաբերական էլեկտրական հոսանքով, 73 մարտական դիրքեր ապահովվել են ջրամատակարարմամբ, 180 մարտական դիրք ապահովվել է սառնարանով։ Շուրջ 380 հատ լվացքի մեքենա է տրակադրվել զորամասերին։
  12.  Զինվորների նախասիրությունների ուսումնասիրությունների արդյունքում էական փոփոխությունների ենթարկվել զորամասերի և մարտական դիրքերի սննդակարգը, որը ներառում է լավաշ, սոխ, տոմատի մածուկ, սեզոնին կտրվի լոլիկ և վարունգ։
  13.  Ժամկետային զինծառայողներն այլևս ապահովված են բարձրորակ շապիկներով և կիսավարտիկներով։ Ժամկետային զինծառայողներին թույլ է տրվել ունենալ բջջային հեռախոսներ և մշտական կապի մեջ լինել ընտանիքի անդամների հետ։
  14.  Հայաստանը սկսել է ՍՈւ130ՍՄ-ների ձեռքբերման գործընթաց։
  15.  Զինծառայողների ապահովագրության 1000 դրամների հիմնադրամը սկսել է փոխհատուցել նաև 2008-2016թթ․ ընթացքում արտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին։
  16.  410 բնակարան սեփականության իրավունքով անհատույց տրամադրվել են զինծառայողներին և զոհված զինծառայողների ըտանիքներին։
  17.  Կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխությունների արդյունքում 209 հազար մարդու աշխատավարձը բարձրացել է։ Եվս 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում։
  18.  85 հազար թոշակառու-նպաստառուների թոշակըև բարձրացել է պարենային աղքատության գծից՝ նրանց ծայրահեղ աղքատության գծից դուրս թողնելու համար։
  19.  Ի հեճուկս ստորագրած պայմանագրի, խմելու ջրի սակագինը չի բարձրացել կառավարության վարած բանակցությունների արդյունքում։ Սոցիալապես անապահովների համար 20 և 10 դրամով էժանացել են բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագները։
  20.  2018 թվականի հունիսի 1-ից, այնուհետև 2019թ․ հունվարի 1-ից բարձրացել են առաջնային օղակի ավելի քան 10 հազար բուժաշխատողի աշխատավարձերը գրեթե 30 տոկոսով։
  21.  Մի շարք պետական բուհերում բարձրացել է աշխատակիցների աշխատավարձերը։ Բարձրացել է թվով 2600 դասախոսների աշխատավարձ։
  22.  Ատոմակայանի 1650 աշխատակիցների աշխատավարձերը բարձրացել են միջինը 16 տոկսով։
  23.  Բնության հատուկ պահպանվող ՊՈԱԿ-ների 530 աշխատողների աշխատավարձերը բարձրացել են մինչև 100 տոկոսով։
  24.  Ներդրվել է ոստիկանության ծառայողների պարգևատրման համակարգ, որի արդյունքում 2019 թվականի հունվար-մարտ ամիսների համար վճարվել է դրույքաչափերի որոշակի մասով պարգևավճար։ Հանցագործությունների բացահայտման ու կանխարգելման համար կարող են ստանալ ամսական աշխատավարձը 2-3 անգամ գերազանցող պարգևավճար։
  25. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը երրորդ երեխայի ծնդյան դեպքում եռապատկվցել է՝ 50 հազար դրամի փոխարեն դառնալով 150 հազար դրամ։
  26. Կառավարության որոշման արդյունքում, 2020 թվականից սկսած ընտանիքում բռնության ենթարկված շուրջ 100 անձինք կստանան մինչև 150 հազար դրամ աջակցություն։ Թրաֆիքինգի զոհ ճնաչված անչափահասները կստանան 250 հազար դրամի միանվագ դրամական աջակցություն։
  27. Օրենսդրական փոփոխությունների արդյունքում առևտրային բանկերին հնարավորություն է տվել ներել ֆիզիկական անձանց պարտքերի արդյունքում գրանցված տույժ-տուգանքները, ինչի արդյունքում ինչ օրս ներվել է շուրջ 20 հազար վարկառուի ժամկետանց տույժ-տուգանքները 11․5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով։
  28. Մաքրվել է շուրջ 125 հազար վարկառուի վարկային պատմությունը, ովքեր ունեին մինչև 50 հազար դրամ վարկային պարտավորություն կամ հանդիսանում էին համավարկառու և երաշխավոր։
  29. Կառավարության նախաձեռնությամբ, 303 բռնադատված անձանց կամ նրանց ժառանգներին ներվել են արտոնյալ պայմաններում տրամադրված շուրջ 1,3 մլրդ դրամի վարկեր։
  30. Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատման արտոնություն է շնորհել 49 կազմակերպության, որից 19-ը ստացել է ԱԱՀ-ի հետաձգման արտոնություն, որի արդյունքում ներդրվում են շուրջ 255 մլրդ դրամ և ստեղծվում է 4000 նոր աշխատատեղ։
  31. Փոքր և միջին այսպես ասած՝ խելացի անասնաշենքերի կառուցման կամ վրակառուցման դեպքում քաղաքացու կատարած ծախսերի 50 տոկոսի հետվերադարձ կկատարվի։
  32. Տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման համար տրվում են վարկեր 2 տոկոսով, գյուղատնտեսական կոոպերատիվների և սահմանամերձ գյուղերին՝ 0 տոկոսով։
  33. Ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, ոռոգման և կարկտապաշտպան ցանկերի վարկերը տրամադրվում են 0-2 տոկոսով։
  34. 2018թ․ մթերված պտուղ-բանջարեղենի և խաղողի դիմաց գյուղատնտեսներին չվճարած գումարը կազմել է ընդամենը մթերվածի 0,7 տոկոսը՝ ի համեմատություն 2017 թվականի, որ եղել է 5,9 տոկոսը։
  35. Մարզերում շուրջ 290 սկսնակ ձեռնարկատերերի համար իրականացվել են դասընթացներ, որի արդյունքում բիզնես են հիմնել 120-ը, որից 56-ը պետական միջոցներից ստացել են ֆինանսական աջակցություն։ Դպրոցներում ներդրվել է ֆինանսական կրթություն և տեխնոլոգիական առարկաների կրթություն՝ ձեռնարկատիրական գործունեության նկատառումներով։
  36. Տարածքային համաչափ զարգացման և սոցիալական վիճակի բարելավման նպատակով կառավարությունը 2018թ․ համայնքներում իրականացրել է 152 ծրագիր՝ 3,8 մլրդ դրամ ընդհանուր ծավալով։
  37. 2019 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի համայնքների սեփական եկամուտները աճել են 2 մլրդ դրամով։
  38. Հայաստանի ծրագրավորողներն այսուհետ կարող են իրենց ստեղծած հավելածները վաճառել խոշորագույն հարթակում, ինչն առաջ անհնար էր։
  39. 10.5 մլն դոլար ֆինանսավորում է ստացել և մեկնարկել է Ինժեներական քաղաք ծրագիրը։ ՏՀՏ ոլորտում զբաղվածների թիվը հասել է 19․552-ի։
  40. Ավելի քան 20 հուշագիր է կնքվել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և գործատուների միջև, ինչի արդյունքում ԿԳ նախարարության ուսումնարանները մասնագետներ են պատրաստվում այդ մասնագետների համար։
  41. Հանրակրթական ուսումնական հաստատություններին ռոբոտաշինական խմբակներ և ինժեներական լաբորատորիաներ հիմնելու համար 2018 թվականին հատկացվել է շուրջ 186 մլն դրամ, իսկ 2019 թվականի համար 352 մլն դրամ, ինչի արդյուքում 2019 թվականի առաջին եռամսյակի դրությամբ բոլոր մարզերում առկա են 263 ռոբոտաշինական խմբակներ և ինժեներական լաբորատորիաներ։
  42. Կառավարության մշակած և վերջնական ընդունած օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանքարդյունաբերության ոլորտի մետաղաքական հանքաքարի արդյունահանման իրական սեփականատերերի բացահայտումը դարձել է պարտադիր։ Այսինքն, առաջիկայում չենք ունենա հարց, թե հանքն ում է պատկանում։
  43. Վարչական համաներման արդյունքում շուրջ 150 հազար անձ ազատվել է երթևեկության կանոնների խախտման համար նախկինում կուտակած 13․7 մլրդ դրամ տուգանքի գումար վճարելու պարտավորությունից։ 
  44. Փաստը կրկնվում է։
  45. Ուսանողական վարկերը հասանելի են համապատասխանաբար տարեկան 6 տոկոսով բարձր առաջադիմությամբ ուսանողների համար և 7 տոկոսով՝ մյուսների համար։
  46. Զինծառայողները հնարավորություն ունեն իրենց բարձր տոկոսով և կարճ ժամկետով վարկերը վերակառուցել ավելի ցածր տոկոսադրույքով վարկերի։
  47. Վարչապետը թվերը խառնեց։     Վարկային միջոցներին արգելադրման էլեկտրոնային համակարգի փորձարկումը մեկնարկել է։ Համակարգը տնտեսվարող սուբյեկտներին թույլ է տալիս ազատորեն տնօրինել իրենց հաշիվներում առկա հարկային պարտավորություններից ավելի գումարները, որոնք նախկինում սառեցվում էին։
  48. 2018 թվականի հոկտեմբերին եվրոպական ներդրումային բանկի և ԿԲ միջև կնքվել է 50 մլն եվրո վարկային պայմանագիր ՓՄՁ վարկավորման նպատակով։ Այն չի հանդիսանում կառավարության պարտք։
  49. 2019 թվականի օգոստոսից գովազդների ժամանակ վարկերի փաստացի տոկոսադրույքը այսուհետ կհրապարակվի անվանական տոկոսադրույքին համահունչ՝ միևնույն տառաչափով և տեսանելի վայրում։ Կբացառվի այն իրավիճակը, երբ հայտարարված և իրական տոկոսադրույքների միջև գոյություն ունի տարբերություն։
  50. Սրտի ստենտավորման վճարովի գներն իջել են 250 հազար դրամով։
  51. Փետրվար 1-ից մեկնարկել է սուր իշեմիկ ինսուլտի դեպքում անվճար բուժման ծրագիրը, որի արդյունքում արդեն 85 քաղաքացի պետպատվերի շրջանակներում ստացել է անվճար բուժօգնություն։
  52. Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված շուրջ 230 հազար քաղաքացի սկսել է օգտվել բարձշելավված հիվանդանոցային բուժօգնության փաթեթից՝ ներառյալ 18 տեսակի նորագույն թանկարժեք ծառայությունները։
  53. 52  Ստամատոլոգիական բուժօգնությունը կազմակերպվում է անվճար առաջին խմբի հաշմանդամություն ունեցողների, մինչև 7 տարեկան երեխաների, մինչև 18 տարեկան սոցիալապես անապահով երեխաների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց համար՝ նախկինում գործող համավճարային սկզբունքի փոխարեն։
  54. Չարորակ ուռուցքների վիրահատությունն իրականացվում է անվճար՝ պետական բյուջեի միջոցներով։
  55. Հայաստանում ներդրվել է սանիտարական ավիացիայի ծառայություն, արդեն իսկ տեղափոխվել է 11 հիվանդ։
  56. Մեծ թափ է հաղորդվել դեռևս 2006 թվականին մեկնարկած Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքներին,ինչի շնորհիվ 2018 թվականի 6 ամսվա արդյունքներով կատարվել են մոտավորապես նույն քանակի աշխատանքներ, ինչ նախորդ 12 տարվա արդյունքում։
  57. 2018 թվականին 60 տոկոսով գերակատարվել է ճանապարհաշինարարության պլանը։ Այս տարի ռեկորդային չափի շինարարություն է իրականացվելու ՀՀ-ում վերջին 9-10 տարվա համար։
  58. 11 քաղաքների և 41 գյուղերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում վերակառուցվել է շուրջ 555 կմ նոր ջրագծեր, 36․5 կմ կոյուղագծեր, տեղադրվել է 27․400 հատ անհատական տների ջրաչափական հորեր։
  59. Հայաստանում առկա շուրջ 350 ավտոգազալցման կայաններում իրականացվում են զուգարանների վերանորոգման աշխատանքներ, որոնց մի մասում արդեն ավարտվել են։
  60. Գյուղատնտեսական և կոմունալ ծառայությունների հմար նախատեսված մեքենա-սարքավորումներ են ձեռք բերվել միավորված 18 համայնքների համար, 98 միավոր տեխնիկա շուրջ 3,7 մլն դոլար արժողությամբ։
  61. Հիմնվել են 17 նախակրթարան Երևանում և մարզերում շուրջ 425 երեխայի համար։
  62. Փոխհատուցվել է ապրիլյան պատերազմի օրերին մարտական հերթապահություն կատարած ուսանողների վարձավճարը 50 տոկոսով՝ նախկին 30 տոկոսի փոխարեն, իսկ երկու և ավելի ուսանող ունեցողների վարձավճարը փոխհատուցվել է 100 տոկոսով պետական բյուջեի միջոցներով։
  63. Շուրջ 1 մլրդ դրամով ավելացել է ավագ դպրոցների ֆինանսավորումը։
  64. Աշխատանք է տարվել դպրոցներն ու ուսումնական հաստատություններն ապաքաղաքականացնելու ուղղությամբ, ինչի արդյունքում մեկ համապետական ընտրությունների ժամանակ ուսումնական հաստատությունները չեն ներգրավվել ընտրական գործընթացներում, չեն նկատվել ուսումնական հաստատություններում ցուցակագրման, քարոզչության, ուղղորդման և նմանատիպ այլ դեպքեր։
  65. Դպրոցական բաժանորդային ծրագրի արդյունքում շուրջ 380 հազար աշակերտներ և 35 հազար ուսուցիչներ ստացել են ու դեռ կստանան եռակի անվճար մուտքի հնարավորություն մշակույթի հաստատություն։
  66. Գրահրատարակչական և հարակից ծրագրերի իրականացման արդյունքում Հայաստանի ամբողջ տարածքում գրադարաններն աննախադեպ կերպով համալրվել են ավելի քան 25 հազար միավորժամանակակից և արժեքավոր գրականությամբ։ 2018 թվականին Հայաստանի գրախանութներում Երրորդ Հանրապետության պատության ընթացքում ռեկորդային թվով գիրք է վաճառվել։
  67. 2018 թվականին գրանցվել է 20229 անհատ ձեռնարկատեր, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 5492-ով։ Գրանցվել է ավելի շատ ՍՊԸ։
  68. Կառավարության պարտքի նվազեցման ծրագրի ներդրման արդյունքում 2018 թվականին նախորդ տարվա համեմատ կառավարության պարտք/հնա ցուցանիշը նվազել է 2,3 տոկոսային կետով։
  69. Փոխվել է դեսպաններ նշանակելու մոտեցումը, վերջին մեկ տարվա ընթացքում դիվանագիտական համակարգում ոչ մի քաղաքական նշանակում չի արվել և դեսպանների պաշտոնում նշանակվել են միայն պրոֆեսիոնալ դիվանագետներ՝ հիմնականում պահպանելով ռոտացիայի սկզբունքը։
  70. Համաշխարհային մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը 2018 թվականի արդյունքներով առաջընթաց է գրանցել 19 կետով և հայտնվել 61-րդ հորիզոնականում։ մամուլը Հայաստանում ազատ է, քան երբևէ։ 
  71. 2018 թվականի հոկտեմբերի 31-ին հրապարակված գվարկանշային զեկույցի տվյալներով, Հայաստանը 190 երկրների շարքում 47-րդ տեղից բարձրացել է 41-րդ տեղը։ Հայաստանը 13 կետնոց առաջընթաց է արձանագրել երջանկության ինդեքսում։
  72. Քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել են՝ երկրի պաշտոնաթող նախագահ, փոխվարչապետ, պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի պետ, բնապահպանության նախարար, ԴԱՀԿ պետ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
  73. Վերջին մեկ տարում տեղի են ունեցել ՏԻՄ, այդ թվում՝ Երևանի ավագանու ընտրություններ, ԱԺ ընտրություններ, որոնք բոլորն էլ գնահատվել են ազատ, արդար, մրցակցային և թափանցիկ։ Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրվել  է կին քաղաքապետ։ Առաջին անգամ ընտրության արդյունքները չեն վիճարկվել դատական կարգով։
  74. Երկրում հաղթահարված է համակարգային կոռուպցիան։ Օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդելու հնարավորությունից։
  75. Կառավարության գործունեության արդյունքում օրենքի առջև արտոնյալներ չկան։
  76. ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ և քաղաքական հալածյալներ։
  77. ԱԺ և նախագահական նստավայրի դռները բաց են հանրության առաջ։
  78. Կառավարության նիստերը դռնբաց են և հրապարակային՝ ի հեճուկս հեղափոխությունից առաջ ընդունված օրենքի, ըստ որի՝ պետք է դրանք լինեին դռնփակ։
  79. Սկսվել նախարարությունների թվի կրճատման գործընթաց։
  80. ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ-ում ընդդիմությանն առաջադրվել է թեկնածուներ ներկայացնելու քվոտա։
  81. 2018 թվականին Հայաստան ժամանածների թիվը 15513-ով գերազանցել է մեկնածների թվին։
  82. Այս տարվա առաջին եռամսյակում ամուսնությունների թիվը նախորդ տարվա ցուցնիշը գերազանցել է 5 տոկոսով, ամուսնալուծությունները նվազել են 17 տոկոսով։
  83. Տնտեսական մենաշնորհները վերացված են։ 2018 թվականի վերջին շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 78 տոկոս նախկին 95-ի փոխարեն, բանան ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը 38 տոկոս նախկին 57-ի փոխարեն, բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը 29 տոկոս, նախկին 43-ի փոխարեն, իսկ դիզվառելիքի դեպքում 29 տոկոս՝ նախկին 51 տոկոսի փոխարեն։
  84. Լուծվել է քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը։
  85. Բացառվել է պատմամշակութային հուշարձանների քանդումը։
  86. 2018 թվականին ՀՀ-ում արձանագրվել է սպանության 35 դեպք, որը նվազագույն ցուցանիշն է 1980 թվականից ի վեր։ Սրա հետ կառավարությունը կապ չունի, պարզապես երկրում սիրո ու հանդուրժողականության մթնոլորտ է ձևավորվել։
  87. 2018 թվականի ապրիլից մինչև 2019 թվականի մարտ բանկային համակարգի ցուցանիշներն աճել են հետևյալ չափերով ակտիվները 15,7 տոկոսով, պարտավորությունները 17,4 տոկոսով, կապիտալը 7,4 տոկոսով, վարկերը 16 տոկոսով, ավանդները 11,8 տոկոսով։
  88. Ազգային հիփոթեքային ընկերության և բնակարան երիտասարդներին հիփոթեքային ծրագրերում իրականացված փոփոխությունների արդյունքում 2018 թվականին տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալը 27 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցնիշը, իսկ միջին կշռված ցուցանիշները նվազել են 1,3 տոկոսով՝ տատանվելով 10,5 տոկոսի շուրջ։
  89. Բնապահպանության նախարարության կողմի անտառահատումները նվազեցնելու նպատակով անտառամերձ համայնքներում մոտ 15 հազար ընտանիքի անվճար բաժանվել է 102 հազար խ/մ թափուկ, 1200 խ/մ վառելափայտ, 70 տոննա վառելիքային բրիկետ՝ էներգախնայող վառարաններ։
  90. ԵՄ վերջնական համաձայնեցման փուլում է գտնվում Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը։
  91. Համաշխարհային բանկի խորհուրդը հաստատել է ՀՀ և ՀԲ միջև 2019-22 թվականների համագործակցության փաստաթուղթը, որով 500 մլն ԱՄՆ դոլար ծավալի՝ տարբեր ոլորտներում համագործակցության շրջանակ է հաստատվել։
  92. ՀՀվարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելանշանի տակ՝ բացառությամբ հատուկ դեպքերի։ Հատուկ դեպքերն այն է, երբ ինչ-որ տեղից ուշանում է և այլն։
  93. Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, վերահաստատվեց, որ Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն, ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղությանն ուղղված հանգուցալուծման գործընթացում։
  94.  Կադրային բանկի ձևավորման արդյունքում նշանակվել են փոխնախարար, վարչապետի խորհրդական, վարչապետի և փոխվարչապետի օգնականներ, ջրպետկոմի ղեկավար, սոցիալական ապահովության ծառայության պետ։
  95.  Ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 239-ով։
  96.  ՊԵԿ-ին 2018 թվականին ֆիզիկական անձինք տարեկան եկամուտների հայտարարագիր են ներկայացրել 6323 քաղաքացի՝ նախորդ տարվա 3021-ի դիմաց։ Երգիչների թվում են Արամեն, Սարոն, Մարտին Մկրտչյանը։
  97.  2018 թվականի մասյիսից մինչ օր բացահայտված կոռուպցիոն բնույթի և հարկերը վճարելուց խուսափելու դեպքերով հարուցվել է 1446 քրեական գործ, որոնցով պետությանը պատճառած ընդհանուր վնասը կազմել է 89,3 մլրդ դրամ։ Արդեն 32 մլրդ դրամը վերականգնվել է։
  98.  Սկսվել է հանրային տարածքների վերդարձի գործընթաց, մասնավորապես՝ Երևանի Ազատության հրապարակին հարակից տարածքում և Օղակաձև զբոսայգում։
  99.  Հայաստանի մասնագետները՝ ականազերծողներ և բժիշկներ, հումանիտար առաքելություն են իրականացնում Սիրիայում։
  100.  Կառավարությունը միջոցներ է տրամադրել շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդ Լևոն Արոնյանի մասնակցությունը չեմպիոնական մրցամարտին ֆինանսավորելու և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցը Գյումրիում կառուցելու համար։
  101.  Վարչապետը և նրա ընտանիքի անդամները աշխատում են կրել միայն հայկական հագուստ՝ քաջալերելով ոլորտի զարգացմանը և մասնագետներին։
  102.  ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի յուրաքանչյուր հարց տալ ՀՀ վարչապետին, ինչն արտահայտվում է անմիջական շփումների, ֆեյսբուքի, հանդիպումների միջոցով։
  1. կրում հաղթահարված է համակարգային կոռուպցիան։ Օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդելու հնարավորությունից։

 

  1. Կառավարության գործունեության արդյունքում օրենքի առջև արտոնյալներ չկան։

 

 

  1. ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ և քաղաքական հալածյալներ։

 

  1. ԱԺ և նախագահական նստավայրի դռները բաց են հանրության առաջ։

 

 

  1. Կառավարության նիստերը դռնբաց են և հրապարակային՝ ի հեճուկս հեղափոխությունից առաջ ընդունված օրենքի, ըստ որի՝ պետք է դրանք լինեին դռնփակ։

 

  1. Սկսվել նախարարությունների թվի կրճատման գործընթաց։

 

 

  1. ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ-ում ընդդիմությանն առաջադրվել է թեկնածուներ ներկայացնելու քվոտա։

 

  1. 2018 թվականին Հայաստան ժամանածների թիվը 15513-ով գերազանցել է մեկնածների թվին։

 

 

  1. Այս տարվա առաջին եռամսյակում ամուսնությունների թիվը նախորդ տարվա ցուցնիշը գերազանցել է 5 տոկոսով, ամուսնալուծությունները նվազել են 17 տոկոսով։

 

  1. Տնտեսական մենաշնորհները վերացված են։ 2018 թվականի վերջին շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 78 տոկոս նախկին 95-ի փոխարեն, բանան ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը 38 տոկոս նախկին 57-ի փոխարեն, բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը 29 տոկոս, նախկին 43-ի փոխարեն, իսկ դիզվառելիքի դեպքում 29 տոկոս՝ նախկին 51 տոկոսի փոխարեն։

 

 

  1. Լուծվել է քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը։

 

  1. Բացառվել է պատմամշակութային հուշարձանների քանդումը։

 

 

  1. 2018 թվականին ՀՀ-ում արձանագրվել է սպանության 35 դեպք, որը նվազագույն ցուցանիշն է 1980 թվականից ի վեր։ Սրա հետ կառավարությունը կապ չունի, պարզապես երկրում սիրո ու հանդուրժողականության մթնոլորտ է ձևավորվել։

 

  1. 2018 թվականի ապրիլից մինչև 2019 թվականի մարտ բանկային համակարգի ցուցանիշներն աճել են հետևյալ չափերով ակտիվները 15,7 տոկոսով, պարտավորությունները 17,4 տոկոսով, կապիտալը 7,4 տոկոսով, վարկերը 16 տոկոսով, ավանդները 11,8 տոկոսով։

 

 

  1. Ազգային հիփոթեքային ընկերության և բնակարան երիտասարդներին հիփոթեքային ծրագրերում իրականացված փոփոխությունների արդյունքում 2018 թվականին տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալը 27 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցնիշը, իսկ միջին կշռված ցուցանիշները նվազել են 1,3 տոկոսով՝ տատանվելով 10,5 տոկոսի շուրջ։

 

  1. Բնապահպանության նախարարության կողմի անտառահատումները նվազեցնելու նպատակով անտառամերձ համայնքներում մոտ 15 հազար ընտանիքի անվճար բաժանվել է 102 հազար խ/մ թափուկ, 1200 խ/մ վառելափայտ, 70 տոննա վառելիքային բրիկետ՝ էներգախնայող վառարաններ։

 

 

  1. ԵՄ վերջնական համաձայնեցման փուլում է գտնվում Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը։

 

  1. Համաշխարհային բանկի խորհուրդը հաստատել է ՀՀ և ՀԲ միջև 2019-22 թվականների համագործակցության փաստաթուղթը, որով 500 մլն ԱՄՆ դոլար ծավալի՝ տարբեր ոլորտներում համագործակցության շրջանակ է հաստատվել։

 

 

  1. ՀՀվարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելանշանի տակ՝ բացառությամբ հատուկ դեպքերի։ Հատուկ դեպքերն այն է, երբ ինչ-որ տեղից ուշանում է և այլն։

 

  1. Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, վերահաստատվեց, որ Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն, ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղությանն ուղղված հանգուցալուծման գործընթացում։

 

 

  1. Կադրային բանկի ձևավորման արդյունքում նշանակվել են փոխնախարար, վարչապետի խորհրդական, վարչապետի և փոխվարչապետի օգնականներ, ջրպետկոմի ղեկավար, սոցիալական ապահովության ծառայության պետ։

 

  1. Ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 239-ով։

 

 

  1. ՊԵԿ-ին 2018 թվականին ֆիզիկական անձինք տարեկան եկամուտների հայտարարագիր են ներկայացրել 6323 քաղաքացի՝ նախորդ տարվա 3021-ի դիմաց։ Երգիչների թվում են Արամեն, Սարոն, Մարտին Մկրտչյանը։

 

  1. 2018 թվականի մասյիսից մինչ օր բացահայտված կոռուպցիոն բնույթի և հարկերը վճարելուց խուսափելու դեպքերով հարուցվել է 1446 քրեական գործ, որոնցով պետությանը պատճառած ընդհանուր վնասը կազմել է 89,3 մլրդ դրամ։ Արդեն 32 մլրդ դրամը վերականգնվել է։

 

 

  1. Սկսվել է հանրային տարածքների վերդարձի գործընթաց, մասնավորապես՝ Երևանի Ազատության հրապարակին հարակից տարածքում և Օղակաձև զբոսայգում։

 

  1. Հայաստանի մասնագետները՝ ականազերծողներ և բժիշկներ, հումանիտար առաքելություն են իրականացնում Սիրիայում։

 

 

  1. Կառավարությունը միջոցներ է տրամադրել շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդ Լևոն Արոնյանի մասնակցությունը չեմպիոնական մրցամարտին ֆինանսավորելու և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցը Գյումրիում կառուցելու համար։

 

  1. Վարչապետը և նրա ընտանիքի անդամները աշխատում են կրել միայն հայկական հագուստ՝ քաջալերելով ոլորտի զարգացմանը և մասնագետներին։

 

 

  1. ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի յուրաքանչյուր հարց տալ ՀՀ վարչապետին, ինչն արտահայտվում է անմիջական շփումների, ֆեյսբուքի, հանդիպումների միջոցով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ