07 05 2019

Մեր ռազմավարական նպատակն է Արցախի միացումը Հայաստանին. Արցախցի նախարար



«Մենք պետք է չնայենք, թե ինչ կասի կամ կանի Ադրբեջանը, այլ մենք պետք է անենք մեր քայլերը»,- Արցախում «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:

Հարցին, թե Արցախ«Հայաստան ռազմավարական պայմանագրի կնքումը չի՞ խանգարի բանակցություններին, նախարարն ասաց. «Բանակցային գործընթացը խաթարված է, որովհետև գործընթացին Արցախը մասնակցություն չունի»:

«Բոլոր քայլերը պետք է արվեն, որ հասնենք մեր ռազմավարական նպատակին, այն է՝ Արցախի միացումը Հայաստանին»,- հավելեց Լեռնիկ Հովհաննիսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ