07 05 2019

Վարչապետը որոշել է 2 օր ամեն ինչից կտրվել

Վարչապետը որոշել է 2 օր ամեն ինչից կտրվել

«Մտադիր եմ հունիսի առաջին օրերին երկու օրով արձակուրդ մեկնել, ամեն ինչից կտրվել»,- Մայիսի 7-ին, Ռադիոյի օրվա առթիվ Ռադիոյի տուն այցելության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ արձակուրդն անցկացնելու է  Հայաստանի Հանրապետությունում:

«Եթե մարտի 31-ից հաշվենք, այդ ժամանակից մինչև հիմա չի հաջողվել ռեալ աշխատանքային իրավիճակից կտրվել: Թերևս  բացառություն եղել են Ամանորի արձակուրդները»,-ասաց Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ