06 05 2019

ԱԱԾ պետը ստանալու է ավելի քիչ աշխատավարձ, քան քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը.Խաժակյան

ԱԱԾ պետը ստանալու է ավելի քիչ աշխատավարձ, քան քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը.Խաժակյան

«Երբ քաղաքապետարանից ասում էին, որ օպտիմալացման արդյունքում կարող է հաստիքացուցակն ավելանալ, մտածում էի, որ բառախաղ կա, քանի որ գիտեմ, որ մեծ քանակությամբ հաստիքներ կան, որոնք պարզապես անարդյունավետ է քաղաքում ունենալը։ Հիմա փոփոխություն է տեղի ունեցել, և այդ հաստիքացուցակների թիվն էլ ավելի է մեծացվել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նա անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը. «Երբ վերլուծում եմ, թե ինչ համամասնությամբ են քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացրել, արձանագրում եմ հետևյալը` միջին և ստորին օղակները, որոնք մասնագիտական որոշակի ունակություններ, համայնքային ծառայողի ստաժ են պահանջում, ինչ-որ ցենզ ունեն, նրանց աշխատավարձերը բարձրացել է միջինը 25-30 տոկոսով։ Բայց քաղաքապետի, տեղակալների, թաղապետերի, թաղապետերի տեղակալների, թաղապետարանների աշխատակազմի քարտուղարների աշխատավարձը կրկնպատկվել է, 100 տոկոսով աճել է»,- ասաց Խաժակյանը:

Նա նաև հայտնեց, որ հաստիքացուցակի փոփոխման արդյունքում Երևանի քաղաքապետի աշխատավարձը 575 հազար դրամից դարձել է 1 միլիոն 200 հազար դրամ. «Պարզվում է, որ ԱԱԾ, ՊՎԾ պետերը, ոտիկանապետը, ՊԵԿ-ի ղեկավարը ստանալու են ավելի քիչ աշխատավարձ, քան քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, երբ աշխատանքի բնույթների սարերի ու ձորերի տարբերություն կա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ