Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավարը կրկին անդրադարձել է մեզ, այսինքն՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար կազմին, քիչ առաջ պաշտոնական հարցում եմ ուղարկել վերջինիս: Հույս ունեմ, որ սահմանված ժամկետներում կստանամ պատշաճ պատասխան:
Պարոն Գալստյանն այս անգամ էլ հայտնել է, թե ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում թափուր աշխատատեղերի մասին մրցույթների հայտարարությունները նախկինները չէին հրապարակում:
Թեմային ավելի լայն կանդրադառնամ այն ժամանակ, երբ ստանամ հարցմանս պատասխանը»:
Հիշեցնենք, որ վերջերս փոփոխության է ենթարկվել Ազգային ժողով մուտք գործելու կարգը, որի մասին զրուցել էինք ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը