30 04 2019

Ստախոս վարչապետն ունի ստախոս պատգամավորներ․ գնահատական

Ստախոս վարչապետն ունի ստախոս պատգամավորներ․ գնահատական

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի կուսակցական անցյալին։

«Համբերությանս բաժակը լցվեց…

Որոշել էի չխոսել այս թեմայով հաշվի առնելով շատ հանգամանքներ, այդ թվում ընդհանուր ընկերներ, սակայն եթե դիմացի կողմը ուրանում է իր անցյալն ու ընկերներին, ապա…

Այսօր Նիկոլի պատգամավորներից Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ ֆիկտիվ է անդամակցել ՀՀԿ-ին և որ 2007 թվականից դուրս է եկել կուսակցությունից` նշելով, որ իր ընկերներից մեկի խաթր է անդամակցել ՀՀԿ-ին:

Թերևս նորմալ է, որ ստախոս վարչապետն ունի իր թիմում ստախոս պատգամավորներ, բայց այս մեկին չպատասխանել չկարողացա:

Ես 2007-2010թթ եղել եմ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահը, Պապոյանը եղել է մեր ուսանողական խորհրդի ֆակուլտետային նախագահ: Նա 2006 թվականին անդամակցել է ՀՀԿ-ին ոչ թե իր ընկերներից մեկի Խաթր, այլ բառացի եմ ասում, նրա հայրը, ով մանկավարժական համալսարանում դասախոս էր, խնդրել էր էդուարդ Շարմազանովին, որ նա միջնորդի, որ Գյուղի խեղճ տղա է, ընդգրկեն ուխ շարքերը և ակտիվացնեն:

Այնուհետև 2007-ին ես ընտրվել եմ ուխ նախագահ, Գևորգին արդեն նաև որպես հավատարիմ մարդ, նաև կուսակից ընտրել ենք Ֆակուլտետային ուխ նախագահ:

Դրանից հետո նա ակտիվ մասնակցել է բոլոր կուսակցական երիտասարդական հավաքներին, ասեմ ավելին, ես եմ եղել կազմակերպիչը, 2008 թվականի մարտի մեկին Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց անցկացվող ակցիաների, իսկ Գևորգ Պապոյանը անընդհատ եղել է իմ կողքին, երբ մենք Քոռ Լևոն բացականչելով կանգնել էինք ԼՏՊ ի տան դռան մոտ նա նույնպես եղել է ինձ հետ: Համացանցում կա նաև տեսանյութ, որ նա իմ և իմ մի քանի այլ ընկերների հետ եղել է ԼՏՊ-ի տան դիմաց, ասեմ ավելին, հացն ու ջուրը ինքն է բերել:

Գնահատելով նրա հավատարմությունը նրան առաջարկել եմ ուսանողության ներկայացուցիչ բուհի կառավարման խորհրդում և ունեմ նաև մի նկար, որ 2009-2010 թվականներին նա ՀՀԿ զնաչոկով մասնակցում է բուհի կառավարման խորհրդի նիստին:

Նշեմ նաև, որ ես ճշտել եմ, թե երբ է Պապոյանը դուրս եկել ՀՀԿ-ից, և ՀՀԿ-ից նշեցին, որ Պապոյանը այդպես էլ կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել, այլ պատգամավոր դառնալուց հետո հեռացվել է ՀՀԿ ից:

Եվ քանի որ Պապոյանի մարդկային տեսակը փաստորեն սկզբունքները կապում է օրվա շահով և երբ ուսանողական տարիներին կարիք ուներ պաշտպանվածության բոլոր առումներով,վապա ՀՀԿ էր, նրա մտերիմները մինչ 2018 թվականը երբևէ նրանից չեն լսել դժգոհություն ՀՀԿ-ից, ապա սպասենք, թե նա երբ կլքի ՔՊ, իսկ որ կլքի, դա ես խոստանում եմ»,– գրել է Նարեկ Մանթաշյանը:

Հիշեցնենք, որ Գեւորգ Պապոյանը հայտնել էր, որ մի կարճ ժամանակ` մասնավորապես մինչեւ 2007թ. հոկտեմբեր ամիսը, ֆիկտիվ կերպով անդամակցել է ՀՀԿ-ին. «Հպարտությամբ եմ ասում, որ ես ՀՀԿ-ից դուրս եմ եկել այն ժամանակ, երբ բոլորը մտնում էին ՀՀԿ, չեմ էլ թաքցնում, որ մինչեւ 2012թ․ համակրել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարները»,- ասել էր նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ