29 04 2019

Հայաստանի ռազմական ծախսերն ավելացել են 33%-ով. զեկույց

Հայաստանի ռազմական ծախսերն ավելացել են 33%-ով. զեկույց

Ստոկհոլմի Խաղաղության հետազոտական ինստիտուտը (SIPRI)  ներկայացրել է 2018 թ. ամենից շատ ռազմական ծախսերի վերաբերյալ զեկույցը, որում տեսնում ենք, որ աշխարհում նախորդ տարի ռազմական ծախսերը հասել են 1.8 տրիլիոն դոլարի՝ աճելով 2․6%-ով։ Ըստ մասնագետների՝ 2018թ. աշխարհում գրանցվել է ռազմական ծախսերի՝ 1988 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշը:

Առաջին հորիզոնականում ավանդաբար է ԱՄՆ-ն է՝ 649 մլրդ դոլար ռազմական ծախսով։ Սա 4 տոկոսով ավելի է անցած տարվա համեմատ։ Երկրորդը Չինաստանն է՝ 250 մլրդ դոլարով, երրորդը՝ Սաուդյան Արաբիան, իսկ չորրորդը՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ 61 մլրդ դոլարով։

Զեկույցի համաձայն՝ Հայաստանը 2018թ. ծախսել է 609 մլն դոլար, ինչը 33%-ով ավելի է 2017թ. ցուցանիշից:

Հարևան  պետություններից Իրանը մոտ տասը տոկոսով կրճատել է  ռազմական ծախսերը՝ ծախսելով 13,2 մլրդ դոլար:  Թուրքիան 19 մլրդ դոլարով զբաղեցնում է 15-րդ տեղը՝ ծախսերն ավելացնելով 24 տոկոսով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ