29 04 2019

Ինչո՞ւ Արմեն Սարգսյանը Քաղաքացու օրվա կապակցությամբ ուղերձ չհղեց. Factor.am

Ինչո՞ւ Արմեն Սարգսյանը Քաղաքացու օրվա կապակցությամբ ուղերձ չհղեց. Factor.am

Նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 28-ին՝ Քաղաքացու օրը, քաղաքացիներին շնորհավորական պաշտոնական ուղերձ չհղեց։ Factor.am-ի հետ զրույցում նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը հաստատեց, որ օրվա կապակցությամբ նախագահ Սարգսյանը պաշտոնական շնորհավորանք չի հղել։

«Այո, Քաղաքացու օրվա կապակցությամբ նախագահ Սարգսյանը պաշտոնական շնորհավորանք չի հղել, փոխարենն այդ օրը հանրապետության նախագահի աշխատակազմում աշխատանքի է ընդունել հայրենիքի ևս մեկ պաշտպանի՝ Լիպարիտ Մելքոնյանին: ՀՀ ևս մեկ քաղաքացի ապահովվել է աշխատանքով, ինչպես խոստացել էր նախագահ Սարգսյանը շուրջ մեկ տարի առաջ»,- ասաց Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Քաղաքացու օրվա կապակցությամբ քաղաքացիներին շնորհավորել էր վարչապետ Փաշինյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․ «Սիրելի ժողովու՜րդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. շնորհավորում եմ բոլորիդ Քաղաքացու օրվա առիթով: Դուք հաղթել եք եւ դուք հաղթելու եք: Դուխով)»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ