29 04 2019

Ֆինլանդիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Ֆինլանդիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Ֆինլանդիան վավերացրել Է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այդ մասին ապրիլի 29-ին հայտնել է երկրի Արտաքին գործերի նախարարությունը: 

«Ուրախ ենք հայտնել, որ Ֆինլանդիան վավերացրել Է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Համաձայնագիրը կխորացնի ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները և օգուտ կբերի Հայաստանի և ԵՄ-ի քաղաքացիներին»,-ասված Է հաղորդագրության մեջ: 

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել է 13 պետություն՝ Հայաստան, Բուլղարիա, Դանիա, Էստոնիա, ՄԹ, Լիտվա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Լեհաստան, Ռումինիա, Գերմանիա, Ֆինլանդիա: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ