29 04 2019

Մեկ տարի բոլոր ոլորտներում ձախողում է. Արամ Հարությունյան



«Հայաստանում մեկ տարի առաջ ապրիլի 23-ին ավարտվել է թավշյա հեղափոխությունը և դրանից հետո եղել սահմանադրական կարգի տապալման փորձ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Նա նշեց, որ ՀՀ-ում արդարադատության ոլորտն ամենախայտառակ ոլորտն է. «Հայաստանում գործում է տրանսգենդերային արդարադատություն: Ով պետք է մեղադրվեր, դառնում է գլխավոր մեղադրող, մեղադրյալի նշանակող: Ամեն ինչ շրջվել է գլխիվայր»:

Ըստ Հարությունյանի՝ արդարադատության ոլորտը երբեք այնքան կախված չի եղել գործադիր մարմնից, որքան հիմա. «Դա ասում են գաղտնալսումները, դա ասում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, որը լրիվ շինծու է՝ այն իմաստով, որ մեղադրանքը չեն կարողանում ձևակերպել, իրենք մարդ են նշանակել հանձինս Ռոբերտ Քոչարյանի, բայց հոդվածը չեն կարողանում հարմարացնել և այն դատավորությունը, որն այսօր գնում է խայտառակություն է, էլ չեմ ասում, որ մարտի 1-ով վարկաբեկվում է մեր ողջ պատմությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ