Մենք պայքարում ենք ստի դեմ, կապ չունի` ինչ իշխանություն կլինի, մեր պայքարը նրանց դեմ էլ է լինելու: Այս մասին ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում ասացին #sutNikol նախաձեռնության համահեղինակներ Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը և Նարեկ Սամսոնյանը: Նրանք նշեցին, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գնալով ընկնում է, քանի որ բոլորն էլ տեսնում են, որ խոստումները չեն կատարվում, իրենց պայքարն էլ շարունակական է լինելու և առաջիկայում նոր նախաձեռնություններ են սպասվում:
Նախաձեռնության անդամները հրապարակեցին նաև մրցույթի հաղթողների անունները և տվեցին պարգևները։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը