25 04 2019

2 կարծիք՝ Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռի մասին

2 կարծիք՝ Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռի մասին

«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ 

«ՄԻԵԴ-ը հրապարակել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի՝ 2008 թվականին ուղարկված գանգատի վերաբերյալ որոշումը: Մասնավորապես՝ ըստ դիմումատուի պնդման՝ Ազատության հրապարակից իրեն տանելն ու տնից դուրս չթողնելն Անձնական ազատության և Ազատ տեղաշարժման իրավունքների խախտում էր։ ՄԻԵԴ-ը գանգատը համարել է անհիմն։

Ստացվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և իր թիմակիցների տարիներով հնչեցրած թեզերը, առ այն, որ ,1-ին նախագահը գտնվելով տնային կալանքի տակ, չի կարողացել միանալ թիմակիցներին, որպեսզի կարողանար կանխել արյունահեղությունը , իրականում եղել է մանիպուլյացիոն քարոզչական հնարք։ Ավելին, Տեր-Պետրոսյանը ժողովրդին միանալու համար որևիցէ խոչընդոտ չի ունեցել: Ինչևիցե, սա հստակ ցուցիչ է»։

Նարեկ Մանթաշյանը գրում է

«Այսօր հրապարակվեց ՄԻԵԴ վճիռը՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Արդեն 11 տարի է՝ ՀՀ բազում քաղաքացիներ պնդում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Մարտի մեկի դեպքերի թիվ մեկ մեղավորն է և որպես փաստարկ բերում են այն հանգամանքը, որ եթե Լևոնը չգնար տուն և տանից հանգիստ հետևեր բախումներին, այլ մնար և հանգստության կոչեր աներ, ապա հնարավոր կլիներ խուսափել և՛ բախումներից, և՛ արյունահեղությունից:

Սրան, որպես հակափաստարկ՝ Լևոնը և իր թիմակիցները պնդում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է տնային կալանքի տակ և հնարավորություն չի ունեցել տանից դուրս գալու:

Ինչպես ժողովուրդն է ասում՝ ստի ոտը կարճ է, այս դեպքում սուտը լիարժեք բացահայտելու համար պահանջվեց 11 տարի և ՄԻԵԴ-ի կողմից վերջնական վճիռ, որն ապացուցում է այն հանգամանքը, որ ԼՏՊ-ն չի եղել տնային կալանքի, նա ազատ տեղաշարժվելու իրավունք և հնարավորություն է ունեցել»։

Եվ այսօր ես և շատ այլ քաղաքացիներ, արդեն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռին հղում անելով, հիմնավոր պնդում ենք, որ Մարտի մեկի պատասխանատուն ԼՏՊ-ն է և փախնելն ու տանից զոհերի և բախումների տեսարանները դիտելը իր մարտավարության մասն էին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ