25 04 2019

Ադրբեջանական կողմն ինչ-որ ռազմական գործողություններ է իրականացնում․ կարծիք

Ադրբեջանական կողմն ինչ-որ ռազմական գործողություններ է իրականացնում․ կարծիք

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը գրում է.

«Եթե ադրբեջանական բանակը տարածում է հայտարարություն, որ հայկական կողմը կրակ է բացել որևէ գյուղի ուղղությամբ ու հատկապես շեշտը դրվում է երեխաների վրա ու դրան զուգահեռ Ադրբեջանի պաշտպանության նախարարը երկրի ղեկավարի կողմից ռազմական հրամաններ է ստանում, ապա կարելի է կասկածել, որ նշված հատվածում ադրբեջանական կողմն ինչ-որ ռազմական գործողություններ է իրականացնում ու հող է նախապատրաստում հետագա հայտարարությունների համար։

Ապրիլի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածում է հայտարարություն՝ հայկական զինված ուժերը կրակ են բացել Աղդամի շրջանի Չիրաղլը գյուղի վրա, որտեղ խաղում էին 4-13 տարեկան երեխաներ։

Այդ ընթացքում Ադրբեջնի ՊՆ Զաքիր Հասանովը նախագահի հրամանով այցելում է ռազմական կառույցներ։ Նմանատիպ իրավիճակ ստեղծվել էր 2017-ին Ալիխանլու գյուղում, երբ Հասանովի ղեկավարությամբ ռազմական տեխնիկաներ էին շարվում գյուղի տների հարևանությամբ ու բնակչությանը, որպես թիրախ էին օգտագործում։ Հենց Հասանովի հրամանով դիրքավորված հրանոթներն սկսեցին կրակել հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը փորձեց լռեցնել սադրիչ գործողություններն ու կրակում էր բացառապես ռազմական օբյեկտների վրա։ Այնուհետև ադրբեջանական կողմը հայտարարեց երկու տարեկան երեխայի մահվան մասին լուրը։ Ալիևը և Հասանովն սպանեցին երկու տարեկան երեխային, որպեսզի ամբողջ աշխարհով հակահայկական քարոզ իրականացնեին։

Ժամանակ առ ժամանակ ադրբեջանական կողմը կրկնում է նույն սցենարը՝ դիրքավորվում է գյուղերում ու սադրիչ գործողություններ է իրականացնում։ Մեծ է հավանականությունը, որ այդ գործողություններն իրական որևէ ռազմական հեռանկար չունեն, ուղղակի քաղաքացիական զոհեր են հարկավոր հետագա քարոզչության համար։ Հաշվի առնելով Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերջին հայտարարությունները, եթե Զաքիր Հասանովն այդ նպատակով փորձում է դիրքավորվել Չիրաղլը գյուղում, ապա մեծ է հավանականությունը, որ ադրբեջանական բանակի ռազմական տեխնիկաները չեն հասցնի մտնել գյուղ ու հենց ճանապարհին կկանխվի սադրիչ գործողությունների սկիզբը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ