24 04 2019

Ապրիլի 24-ը Թուրքիայում և Վրաստանում անցել է հայերի ակցիաները խոչընդոտելով

Ապրիլի 24-ը Թուրքիայում և Վրաստանում անցել է հայերի ակցիաները խոչընդոտելով

Թուրքիայի ոստիկանությունը խոչընդոտել է Ստամբուլի Սուլթանահմեդ թաղամասում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիային, հայտնում է Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականը։

Մարդու իրավունքների պաշտպանի` Ստամբուլի գրասենյակի ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Սուլթանահմետ հրապարակում պետք է արարողություն կազմակերպեր: Ոստիկանությունը ցույցի մասնակիցներին, որոնց թվում էր նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, զգուշացրել է, որ նահանգապետարանը չի թույլատրում ցույցերի անցկացումը:

Իրավապաշտպաններն ու Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը բողոքել են ոստիկանության գործողությունների դեմ:

 

 

Ապրիլի 24-ին իրավիճակը լարված է եղել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև, որտեղ թուրքերը մանկական տոնական միջոցառում են անցկացրել, հայերը՝ ապրիլքսանչորսյան «Պահանջում և հատուցում» խորագրով բողոքի ակցիա։

Դեսպանատան տարածքը բաժանվել է երեք մասի՝ մի մասում տոնական միջոցառումն ու ցուցահանդեսն է եղել, մեջտեղի մասում իրավապահները, իսկ մյուս կողմում հայ համայնքի ներկայացուցիչները։ Նրանց համար նույնիսկ բավարար տեղ չի եղել։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան բակում տեղի ունեցածը որակել է խայտառակ վերաբերմունք Վրաստանի հայ քաղաքացիների վերաբերյալ: 

Համայնքի ներկայացուցիչները նշել են, որ եղածի պատասխանատվությունը կրում են վրացական իշխանությունները։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ