24 04 2019

Միհրան Պողոսյանը Ռուսաստանից քաղապաստան է խնդրել

Միհրան Պողոսյանը Ռուսաստանից քաղապաստան է խնդրել

ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, ով Ռուսաստանի Դաշնությունում այժմ կալանավորված  է, քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով դիմել է ՌԴ-ին:

Միհրան Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին «Ռունա» պարբերականի հետ զրույցում նշել է․ «Միջնորդությունն արդեն ներկայացվել է: Որոշումը կայացնում է ՌԴ նախագահին կից գործող հանձնաժողովը: Իմ կարծիքով` դրա համար հիմքեր կան. Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական դրդապատճառներով»։

Հիշեցնենք, որ ՌԴ դատարանը բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու վերաբերյալ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ