24 04 2019

Կիմ Չեն Ընն առաջին անգամ ժամանել է Ռուսաստան․ տեսանյութեր



Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության նախագահ Կիմ Չեն Ընն առաջին անգամ ժամանել է Ռուսաստան, հայտնում է РИА Новости-ն։

Հյուսիսային Կորեայի առաջնորդը զրահապատ գնացքով սահմանը հատել է վաղ առավոտյան: Նրան դիմավորել են աղուհացով, ծաղիկներ նվիրել, իսկ հետո Կիմ Չեն Ընը, կարմիր գորգի վրայով անցնելով, մտել է կայարանի շենք։

Հյուսիսային Կորեայի նախագահը հայտնել է, որ ուրախ է լինել Ռուսաստանում։ «Ես ուրախ եմ լինել ռուսական հողում»,- ասել է նա Խասան կայարանում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչների հետ կարճ հանդիպման ընթացքում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա հանդիպումը կկայանա ապրիլի 25-ին Վլադիվոստոկում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ