23 04 2019

Այսօրվա իշխանությանն առաջիկայում դատի տալու ճանապարահներ կան. ՀՅԴ անդամ



«Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ին հասարակությանը բերեց հակաօրինական քայլի: Նա լիազորությունների շրջանակից դուրս եկավ, նա չարաշահեց իր նկատմամբ հանրության վստահությունը և մեկ ֆեյսբուքյան կոչով կարողացավ ստվար զանգված հավաքել և մանիպուլյատիվ քայլերով ներկայացրեց սխալ մեկնաբանություն, թե ԱԺ-ն պատրաստվում է ընդունել մի օրենք, որը հնարավորություն չի տալու անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ իրականությունն այլ էր»,— մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմենուհի Կյուրեղյանը:

Այնինչ Սահմանադրական դատարանը սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել օրենքը, որի շուրջ աղմուկ բարձրացավ ժամանակին։ Ըստ Կյուրեղյանի՝ սա ուղերձ էր հանրությանը, որ այն ամենը ինչ-որ մանիպուլյացիայի կարգով հայտարարվում է հանրությանը, չընդունվի որպես միակ և անհերքելի ճշմարտություն՝ թեկուզ դա ասում է Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերվում է մարզպետների և նախարարների՝ վարչապետի կողմից հոկտեմբերի 2-ին լիազորությունների դադարեցնելուն, նախկին պատգամավորը նշեց, որ դա ևս եղել է վարչապետի մանիպլյացիանիերից մեկը. «Մինչ այդ մենք հետ էինք կաչել նախարաներին, մարզպետներին: Քանի դեռ հանրությունը տեղյակ չէր, վարչապետն առաջ ընկավ նորից ձև արեց, նորից մանիպուլյատիվ քայլի գնաց»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ