Վրաստանում՝ Պանկիսի կիրճում, բախումներ են եղել ոստիկանների և «Խադորի 3» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման դեմ բողոքող ցուցարարների միջև։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, իսկ հատուկջոկատայիններն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել։
Հաղորդվում է, որ բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 50-ի։
Երկրի ՆԳՆ-ն բանակցել է բնակիչների հետ և որոշվել է, որ շինարարական ընկերությունը կշարունակի խորհրդակցել բնակիչների հետ։ Եթե նրանց մոտ 90%-ը համաձայնի, ՀԷԿ-ի կառուցումը կշարունակվի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը