19 04 2019

Արդար քննություն լինի, այսօրվա գոռացողները հերթով նստելու են Նաիրի Հունանյանի կողքը․ Սամվել Բաբայան



««Հոկտեմբերի 27»-ի գլխավոր դերակատարը ողջ առողջ է, չէ՞: Դատախազությունը, քննիչները պետք է նորից քննություն սկսեն: Հիմա էլ ոչ մեկը չկա չէ՞, որ իրենց խանգարի։ Ազատ քննություն թող սկսեն՝ պարզեն։ Ինձ թվում է, որ իրոք անկեղծ քննություն սկսեն, այն է՛ն, հիմի որ գոռում են, իրանք մտնելու են էն կամերը»,— լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պաշտպանության բանակի նախկին նախարար Սամվել Բաբայանը:

Ըստ Բաբայանի՝ Նաիրի Հունանյանը դրսից գալով շփվել է մի շարք պետական ու քաղաքական գործիչների հետ. «Ովքե՞ր են եղել այդ մարդիկ, ինչի՞ց են խոսել, ի՞նչ են քննարկել: Հենց այդ հարցերի պատասխանները տան, հերթով տեսնելու եք, թե դրդիչներն ովքեր են եղել: Այս ցիրկն էլ, որ խաղում են, փորձում են իրենց արածը գցել ուրիշի վրա… Ինչո՞ւ էր նա պառլամենտից զանգում ոմանց, ասում՝ եկեք, հավաքվեք, ժողովրդին ոտքի հանեք»,- նշեց ՊԲ նախկին նախարարը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ