19 04 2019

Հրաժարական՝ վարչապետի հետ տարաձայնությունների պատճառով

Հրաժարական՝ վարչապետի հետ տարաձայնությունների պատճառով

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հրամանագրով՝ էկոնոմիկայի նախարար Գիորգի Քոբուլիան աշխատանքից  ազատվել է, տեղեկացնում է Սպուտնիկ Վրաստանը։

Վրաստանի էկոնոմիկայի նախարարի  պաշտոնը զբաղեցրել է Նաթիա Թուրնավան՝ փոխնախարարը։

Գիորգի Քոբուլիան նախարարի պաշտոնին էր 2018 թվականի հունիսից։ Հրաժարականի պատճառների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվում, սակայն Imedia հեռուստաընկերության տեղեկություններով՝ պատճառը Քաբուլիայի և Բախտաձեի տարաձայնություններն են։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ