18 04 2019

Ֆինանսների նախարարը կշարունակի պաշտոնավարել

Ֆինանսների նախարարը կշարունակի պաշտոնավարել

Ապրիլի 18-ին Ազգային ժողովում քննարկեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախաձեռնած որոշման նախագիծը, որով առաջարկվում էր պաշտոնանկ անել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ էր նախագծին։ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենք այդպես էլ նախարարից չեն ստացել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և նրա երեկվա ելույթն անբավարար են գնահատում։

ԱԺ մեծամասնությունը, այդուհանդերձ, հավանության չտվեց ԼՀԿ-ի նախաձեռնությանը։ Նախագծին կողմ քվեարկեց 41, դեմ՝ 67 խորհրդարանական։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ